Հետազոտական աշխատանք

ԹԵՄԱՆ՝
Ուսումնական ճամփորդությունները՝ հայրենաճանաչություն

ԿԱՏԱՐՈՂ`Լենա Անանյան
/Երևանի թիվ 184 Ավագ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ/

ՂԵԿԱՎԱՐ՝ Վարդան Կարապետյան

                                ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

Ներածություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․3

Բաժին 1

1․1 Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․4

1․2 Ուսումնական ճամփորդությունների   անհրաժեշտության հոգեբանական-մանկավարժական  հիմնավորումը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․6

1․3 Ուսումնական ճամփորդության  կրթադաստիարակչական  նշանակությունը7

Բաժին 2

2․1 Էկոլոգիական կրթության և դաստիարակության դերը ավագ դպրոցում․․․․․․9

2․2 Հայրենագիտական կրթության և դաստիարակության դերը ավագ դպրոցում․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․11

2.3 Դպրոցական արշավները էկոլոգիական զբոսաշրջության տարրերով՝ որպես էկոլոգա-հայրենագիտական դաստիարակության կարևոր ձևերից մեկը․․․․․․․․․12

Բաժին 3

3.1 Աշխարհագրական  մոդել ՝ <<Ճամփորդություն դեպի <<Դիլիջան>> ազգային պարկ>> խորագրով․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․15

3․2 Գիտափորձ՝ աշխարհագրական էքսկուրսիայի մոդել <<Ճամփորդություն դեպի Դիլիջան ազգային պարկ>> խորագրով էքսկուրսիայի արդյունքների վերլուծություն և գնահատում․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․18

3․3 Համագործակցային ուսումնահայրենագիտական ճամփորդության նախագծի իրաանացում․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․18

Եզրակացություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․21

Օգտագործված գրականություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․22

Հավելված 1․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․22

Հավելված 2․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․24

                                   ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Արդի ժամանակներում մարդկության առջև ծառացած բազում հիմնախնդիրների լուծման միակ ուղին շատ մասնագետներ տեսնում են մարդկային մտածելակերպի արմատական փոփոխության մեջ։ Իսկ այս հարցում գլխավոր դերակատարներից է համարվում որակյալ կրթությունը։ Կրթական հայեցակարգի գերնպատակը համակողմանի, ներդաշնակ, կայուն համոզմունքներով և աշխարհայացքով անձի ձևավորումն է։ Այն իրականացվում է ուսուցման ընթացքում կիրառվող սկզբունքների համատեղ կիրառման միջոցով։ Այս հարցում առանձնակի կարևորություն է ստանում ուսումնական ճամփորդությունների արդյունավետ պլանավորումն ու իրագործումը, քանի որ դրա միջոցով աշակերտները ձեռք են բերում համակարգված, ամբողջական գիտելիքներ մեր երկրագնդի մասին, ստեղծագործական և աշխարհագրական մտածողություն և, որ առավել կարևոր է, հայրենագիտական և էկոլոգիական դաստիարակություն, գեղագիտական ճաշակ։ Ուսումնական ճամփորդությունը  նպաստում է աշակերտների մոտ  ճանաչողական պահանջների ձևավորմանը, գիտակցության զարգացմանը՝ ներառելով նրանց հետազոտական և գործնական  աշխատանքների մեջ, որի հիման վրա ձեռք են բերվում այնպիսի ուսումնական կարողություններ, ինչպես, օրինակ, տեսնելու, հետևելու, դիտելու, գիտափորձ կատարելու, բացատրելու, ապացուցելու, հիմնավորելու եզրահանգելու, եզրակացնելու կարողություններ:  Ճիշտ է, ուսումնական ծրագրերում իրենց տեղն ունեն էքսկուրսիաները և որոշ չափով դրանք կազմակերպվում և իրագործվում են, սակայն այսօր կրթահամակարգում թերի են դրանց կատարման ալգորիթմները և, որ առավել կարևոր է, ոչ միշտ են կրում ուսումնադաստիարակչական բնույթ։ Եվ հենց այս փաստով է պայմանավորված «Ուսումնական ճամփորդությունները՝ հայրենաճանաչություն» ընտրված թեմայիարդիականությունը:

Հետազոտության նպատակն է բացահայտել ուսումնական ճամփորդությունների դերը դպրոցի սովորողների էկոլոգա-հայրենագիտական դաստիարակության գործում։

Գիտական նորույթը՝ մշակվել է ճամփորդության ծրագիր աշխարհագրություն առարկայից ավագ դպրոցի համար։

                                                               Բաժին 1

11 Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Ուսումնական ճամփորդությունների կազմակերպման-իրականացման լավ օրինակ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ճամփորդությունները, որոնք հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ են հանդիսանում։ Դրանք որոշված են կրթահամալիրի օրացույցով, առարկայական ծրագրերով և ուսումնական նախագծով (նախագծերով), ինչպես նաև ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են, որոնց կազմակերպումը համապատասխանում է հետևյալ պահանջներին.

  • մասնակիցները նախօրոք ծանոթանում են նախագծին, պատրաստվում՝ տեղեկություններ հավաքում, ուսումնասիրում, գրանցում այդ մասին իրենց հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա. եթե եղել են այդ վայրում խմբով կամ անհատապես, այլ նախագծով, վերանայում են իրենց հաշվետվությունները-տպավորությունները, ծանոթանում են նույն վայրում կրթահամալիրի այլ դպրոցների, քոլեջի նախագծային խմբերի աշխատանքին՝ իրար շարունակելու-լրացնելու համար.
  • հայրենագիտական ճամփորդության բովանդակությունը ներառում է.
    -հասարակագիտական-քաղաքացիական աշխատանք

-նախագծի գործընկերների ներգրավում՝ կապերի հաստատում տեղի դպրոցի, բնակիչների հետ, նվերների պատրաստում նրանց համար, համայնքի խնդիրների ուսումնասիրություն.

-հայագիտական-ազգագրական-բանահավաքչական-պատմագիտական աշխատանք՝ ծանոթություն բնակավայրի պատմությանը, մշակույթին՝ բարբառին, զրույցներին, ծեսերին, սովորություններին, աշխատանքային-ծիսական երգ ու պարին և այլն

-ընթերցողի աշխատանք. տեղի ծնունդ անվանի գրող-բանաստեղծի գործեր, տեղի ԶԼՄ-ի ուսումնասիրություն. ներկայացվող «Կարդում ենք» նախագիծ
-աշխարհագիտական-բնագիտական աշխատանք. ճանապարհը՝ մեկնարկի կետից մինչև նպատակակետ(եր)ը, և տեղում՝ բնության հուշարձաններ, առու, գետ, լիճ, սարեր, գագաթներ, անտառներ-պուրակներ, արգելոցներ, հանքեր, բուսական, կենդանական աշխարհ և այլն.

-բնապահպանական. խնդիրներ, պատմություն, կոնկրետ նախագիծ

-մշակութային (համերգի, պլեների կազմակերպում, տարածքի ճարտարապետական, մշակութային արժեքների ուսումնասիրություն).

-տնտեսագիտական աշխատանք. նախագծի նախահաշիվ՝  ծախսերի և մուտքերի ուղղություններ, այդ առումով այլ նախագծերի հետ համեմատում, նախագծի էժանացման աշխատանք, տրանսպորտային տեղափոխության կազմակերպում.
-տեխնոլոգիական աշխատանք. սննդի կազմակերպում, ճամբարային տարածքի բարելավում-ձևավորում

-հեղինակային կրթական ծրագրի ներկայացում

-ուսումնական այլ  աշխատանք

-աշխատանքի բոլոր ուղղությունները ներկայացվում-լուսաբանվում են

-նախագծի արդյունք ուսումնական նյութերը ներառվում են մեդիագրադրանում։

Քաղաքում թանգարան, ցուցահանդես, թատրոն, համերգ, մշակութային-ճանաչողական այլ կարճատև այցելությունները կարող են կազմակերպվել երկուշաբթի-ուրբաթ օրերին: Ճամփորդության պատճառով չպարապվող ուսումնական պարապմունքները լրացվում են հեռավար և առցանց ուսուցման միջոցով: Քաղաքից դուրս կատարվող ճամփորդությունները կազմակերպվում են միայն ուսումնական ընդհանուր պարտադիր պարապմունքներից ազատ օրերին: Ճամփորդության պատճառով բաց թողնված շաբաթօրյա ուսումնական պարապմունքները լրացվում են հեռավար և առցանց ուսուցման միջոցով:

Երևանից դուրս ճամփորդության մասին հայտը ներկայացվում է առնվազն երեք օր առաջ՝ նշելով հիմքը (դասընթացի ծրագիր, նախագիծ, կրթական փոխանակումների ծրագիր, հրավեր), մեկնելու վայրը, օրը, ժամը, մասնակիցների ցուցակը (նշելով՝ ով է նախկինում եղել այդ վարում), ճամփորդության ղեկավարին (սովորողների թիվը 10-ից ավելի լինելու դեպքում` անպայման նաև ղեկավարի տեղակալին կամ տեղակալներին), ճամփորդության կազմակերպման ֆինանսական աղբյուրները, փոխադրամիջոցը, այդ վայրից նախագծին միացողներին: Ճամփորդության տևողությունը որոշվում է ըստ ճամփորդության նպատակի, խնդիրների, մասնակիցների տարիքի և ֆիզիկական պատրաստվածության։ Մեկօրյա ճամփորդության դեպքում հեռավորությունը Երևանից չպետք է գերազանցի 100կմ-ը։ Երևանյան ճամփորդության մասին հայտը կարող է ներկայացվել երկու օր առաջ։Սովորողի մասնակցությունը ճամփորդությանը ուսումնական պարապմունքի գրանցման համար սահմանված կարգով գրանցվում է էլեկտրոնային մատյանում։ Ճամփորդության ընթացքում և հետո մասնակիցները հրապարակում են տպավորությունները՝ պատում, նկարաշար, ֆիլմ, և ուսումնական նյութերը, յուրաքանչյուրը իր բլոգում հրապարակում է իր հաշվետվությունը։ Ճամփորդության ղեկավարի հաշվետվությունը հրապարակվում է նաև mskh.am-ում։  Ղեկավարի հաշվետվությունն ընդգրկում է ամփոփ տեղեկություններ ճամփորդության արդյունքների մասին` գործընկերության (նոր գործընկերներ կամ հին կապերի հաստատում, էլեկտրոնային հասցեներ, պայմանավորվածություններ), ստեղծագործական-հետազոտական աշխատանքի (նոր ուսումնական նյութերի), ճամփորդության մասին հրապարակված նյութերի հղումները, ղեկավարի դիտարկումները։ Առանձին դեպքերում ճամփորդության ժամանակ առաջացած խնդիրների մասին ղեկավարը կարող է գրել դպրոցի ղեկավարին, կրթահամալիրի տնօրենին։ Հաշվետվության արդյունքում դպրոցի ղեկավարը ճամփորդության ղեկավարին և օգնականին լրավճար տրամադրելու առաջարկ է անում կրթահամալիրի տնօրենին ըստ կրթահամալիրում աշխատողի աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշների:Ճամփորդության ժամանակ սովորողի անվտանգության համար պատասխանատու է ճամփորդության ղեկավարը: Ճամփորդություն գնացող խմբի մոտ պարտադիր է առաջին բուժօգնության արկղիկի առկայությունը, արկղիկում` յոդ, ջրածնի պերօքսիդ, վիրակապ, շինաներ, անոթալայնիչ, ցավազրկող դեղեր, յուրաքանչյուր մասնակցի մոտ՝ անհրաժեշտ ճամփորդական անհատական պարագաներ, մարզակոշիկ, մարզահագուստ։ Դաշտային-արշավախմբային նախագծերի իրականացման ժամանակ խումբն օգտվոմ է կրթահամալիրի հայրենագիտական-արշավախմբային բազայից, մասնակիցն ունենում է անհատական քնապարկ, ուսապարկ, լապտեր, գլխարկ, մարզագույք։

Այս առումով օրինակելի են կրթահամալիրի ուսուցիչների կազմակերպած ճամփորդությունները, մասնավորապես պատմության ուսուցիչ Վարդան Կարապետյանի ճամփորդական նախագծերը, որոնք հագեցած են ուսումնական նյութերով, լեցուն են հայրենագիտական, էկոլոգիական, մշակութային և գեղագիտական դաստիարակության բաղադրատարրերով։ Ինձ առանձնակի հետաքրքրեց «Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություն դեպի Ջանֆիդա» /Վարդան Կարապետյանի բլոգ․/wordpress.com)/ խորագրով ճամփորդությունը։

12 Ուսումնական ճամփորդությունների   անհրաժեշտության հոգեբանական-մանկավարժական  հիմնավորումը

Ուսուցման գործընթացը հիմնված է հոգեբանական և մանկավարժական հասկացությունների վրա, որոնք հաճախ կոչվում են դիդակտիկ համակարգեր: Դիդակտիկ համակարգը հանդիսանում է անբաժանելի միասնական կառույց կազմող և ուսուցման նպատակներին հասնելու համար ծառայող տարրերի ամբողջությունը: Ներկայումս աշխարհագրության արտադասարանային և արտադպրոցական գործունեությունը դպրոցում դասավանդման և կրթական աշխատանքի անբաժանելի մասն է, քանի որ նպաստում է դպրոցականների կրթության և դաստիարակության գործում կարևոր խնդիրների լուծմանը և թույլ է տալիս նրանց ռացիոնալ կազմակերպել իրենց ազատ ժամանակը: Եթե նախկինում նպատակն էր տալ գիտելիքը, ապա այսօր անհրաժեշտ է ձևավորել հաղորդակցման հմտություններ, ստեղծել ինքնավստահության պայմաններ և զարգացնել ստեղծագործական ունակություններ: Հիմք  ընդունելով այն,  որ  օբյեկտիվ  իրական աշխարհի  ճանաչողությունը  սկսվում  է  զգայությունից,  ուսուցման   պրոցեսում  մեծ  տեղ է տրվում  ճամփորդություններին: Իրական  աշխարհի  զգայություններն  ու  ընկալումները  համապատասխանորեն  իմաստավորվում  և   վերամշակվում են  մեր  գիտակցության մեջ: Մեր  աչքին  միանում են  մյուս  զգայարանները  և  մտածողության  գործունեությունը: Զննական  ընկալումը   հեշտացնում  է աշակերտների գիտելիքների  յուրացման  պրոցեսը: Քանի  որ  աշակերտների մտածողությունը  զարգանում  է կոնկրետից  դեպի  վերացականը,  ուստի  զարգացման վաղ  էտապներում նրանք  մտածում են  ավելի  շատ   պատկերներով, քան   հասկացողություններով: Հասկացողությունները  և վերացական  գաղափարները  սովորողի  գիտակցությանն  ավելի  հեշտ  են  հասնում, եթե   դրանք ամրապնդվում  են  կոնկրետ   փաստերով,  օրինակներով  ու  պատկերներով: Այսպես այլ  ձևով  է  ընկալվում  և  մտապահվում        առարկան  կամ  երևույթը  ցուցադրմամբ, այլ  ձևով՝  նկարագրությամբ:

   Ճամփորդությունը  օգտագործվում է  դպրոցական կյանքի  տարբեր  բնագավառներում  և  հետապնդում է  ինչպես կրթական,  այնպես էլ  դաստիարակչական  նպատակներ:

   Ճամփորդությունը   ուսուցչին    հնարավորություն է   տալիս կոնկրետ  ու վառ փաստերի  վրա  երեխաներին ցույց տալ  ուսումնասիրվող  առարկաների  ու երևույթների  միջև  եղած  կապերը,  պատճառի  ու  հետևանքի  փոխկապվածությունը  և  մարդու  վերաստեղծող  ու վերաշինող ուժը:

Այս  ամենը  նպաստում  են երեխաների  մատերիալիստական աշխարհաճանաչողության  ու  դիտողականության   զարգացմանը, նրանց մեջ  խոր  հետաքրքրություն են առաջացնում  դեպի   շրջապատը, ամրապնդում են նրանց գիտակցական  կարգապահությունը, սեր են արթնացնում  դեպի բնությունը, հոգատար վերաբերմունք  են  դաստիարակում շրջապատի ու  ընդհանրապես հայրենի երկրի  բնության  նկատմամբ:

      Ինչպես  հայ  մեծ  լուսավորիչ-մանկավարժ  Խ. Աբովյանն  է  նկատել՝ «բնությունն  իր  բազմապիսի   առարկաներով  ու  երևույթներով, իր  պես-պես  գույներով  ու  ձայներով,  դրանց միջև  եղած  պատճառահետևանքային  զանազան  կապերով, իր  սքանչելի գեղեցկությամբ ու  անկրկնելի  ստեղծագործություններով  ամենամեծ  ուսուցիչն է, մի  ուսուցիչ, որ ամենից  հեշտ  ու դյուրին  ձևով, խոր ու  կայուն  կերպով սովորեցնում է մարդկանց  բնությունը  ճանաչել»: Ահա  թե  ինչու  ուսուցման պրոցեսում, մանավանդ «Աշխարհագրություն» առարկայի շրջանակներում, լայնորեն  պետք է  օգտագործել  ճամփորդությունները՝ որպես ուսուցման  միջոց, որպես  շրջապատի  բնությունն   ու հասարակությունը  ճանաչելու,  շրջապատի  մասին  ռեալ  գիտելիքներ  հաղորդելու  եղանակ:

13 Ուսումնական ճամփորդության  կրթադաստիարակչական  նշանակությունը

Ճամփորդությունները ընդլայնում են աշակերտների  մտահորիզոնը,  նրանց  միտքը  հարստացնում  են նոր տպավորություններով,  անմիջականորեն դիտել են տալիս այնպիսի  առարկաներ  ու  երևույթներ,  որոնք  դպրոց  բերել  հնարավոր  չէ,  հետաքրքրություն  են  առաջացնում  դեպի  իրենց  շրջապատի  բույսերը,  կենդանիները,  մարդկային  հասարակությունը  և  մարդու  աշխատանքը  բնության  և  հասարակության  մեջ:

Ճամփորդությունները  բացառիկ  կարևոր  նշանակություն  ունեն  նաև  երեխաների  խոսքի  զարգացման  համար : Ինչպես  հայ  նշանավոր  մանկավարժ   Ա.  Բահաթրյանն  էր  ասում՝ «Ուսուցման  մեջ  առաջինը  և կարևորը  դիտողությունն է,  երեխայի  առաջին  դրտողությունները  վարժեցնում  են  նրա  զգայարանները, իսկ  զգայարանն այն  դուռն  է, որով  արտաքինը  մտնում, թափանցում  է  ներքին աշխարհը, ինչ-որ   չի  անցնում  զգայարաններով,  նա  առհասարակ  չի  մտնում   հոգու  մեջ,  ուստի  միշտ  ուսուցման  պրոցեսում  նախ  պետք է  երևան  գա  գաղափարը,  իսկ  հետո՝ բառը: Միայն  այդպես  կարելի  է  դիտողությամբ  մշակել  լեզուն,  իսկ  լեզվով՝  հոգին  ու  միտքը»:

Գրեթե  նույն  կարծիքն  է  հայտնել  նաև  ռուս  մեծ  մանկավարժ   ՈՒշինսկին։

Նա  գտնում էր,  որ խոսքը  չի  կարող  զարգանալ  առանց  մտքի,  իսկ  միտքը  զարգանում  է,  եթե  մտքի,  առարկայի  մասին  երեխան  պարզ  ու  կոնկրետ  պատկերացում  ունի: Ժամանակակից դպրոցում շատ կարևոր է աշակերտների մեջ հետաքրքրություն առաջացնել ուսումնական գործընթացի նկատմամբ, բարձրացնել ուսման շարժառիթը։ Այս ամենին կարելի է հասնել միայն յուրաքանչյուր առարկայի արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների խոհուն համակարգով, այդ է պատճառը, որ արտադպրոցական աշխատանքները շարունակում է մնալ միասնական ուսումնական գործընթացի կարևորագույն մասը:

Ճամփորդությունների ժամանակ աշակերտները բարելավում են ինքնուրույն տեղեկատվությունը տարբեր աղբյուրներից, մասնավորապես, ինչպես արդեն նշվել է, ինտերնետի միջոցով:

Ճամփորդությունները  բացառիկ  կարևոր  նշանակություն   ունեն նաև  դաստիարակչական  տեսակետից:  Դրանք երեխայի մեջ  զարգացնում են  ուշադրություն  ու  դիտողունակություն, մշակում են գիտակցական կարգապահություն ու կազմակերպվածություն՝  դպրոցից դուրս  իրենց  պահելու  ուսուցչի  կարգադությունները  ժամանակին, ճիշտ  ու  անթերի  կատարելու  ունակություն:

Ուսճամփորդությունների ընթացքում  ձևավորվում են  շատ  բարոյական նորմեր՝ ընկերասիրություն,  կոլեկտիվիզմ,  փոխօգնություն  և այլն:

Նշենք նաև, որ ուսճամփորդությունների ժամանակ  շատ  երևույթներ  աշակերտները  կարող են տեսնել, բայց  չհասկանալ, այս  գործում մեզ օգնության է գալիս ուսուցչի  բացատրությունը, որը  կարող է ինչպես նախորդել, այնպես էլ  զուգակցել ու  հաջորդել:

                                            Բաժին 2
21 Էկոլոգիական կրթության և դաստիարակության դերը ավագ   
                                           դպրոցում

      «Բնությունը բոլոր գեղեցկությունների, բարությունների և չարությունների մայրն է: Նա       գիտի ամեն ինչ ժամանակին և անհրաժեշտ տեղում, բնությունը անսխալական է»:       
Դավիթ Անհաղթ

Ինչպես գիտենք, ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրենք «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին»։ Անձի էկոլոգիական և հայրենագիտական կրթությունը օբյեկտիվ անհրաժեշտություն է, որը բխում է «Մարդ-հասարակություն-բնություն» փոխազդեցության պահանջներից: «Էկոլոգիական կրթություն» ասելով հասկանում ենք էկոլոգիական գիտելիքների, կարողությունների և հմտությունների այն համակարգը, որի յուրացումը նպաստում է էկոլոգիական դասիարակության գործընթացի իրականացմանը։ Էկոլոգիական կրթությունը էկոլոգիական գիտելիքների, կարողությունների և հմտությունների համակարգ է, որը միտված է երեխաների մեջ շրջապատող բնական աշխարհի, երևույթների, նրա օրենքների և օրինաչափությունների մասին գիտելիքների և պատկերացումների, բնաճանաչողական ընդունակությունների,                                                     իմացական հետաքրքրությունների, էկոլոգիական մշակույթի ձևավորմանը:                                                                         Բնությունը սիրելու, բնության անհրաժեշտությունն ու անսխալականությունը գիտակցելու համար հարկավոր է համակողմանի ճանաչել այն, ինչում իր զգալի դերն ունի էկոկրթությունը։  Էկոկրթությունը այսուհետ կրթության անբաժան և անընդհատ մասն է կազմում և սովորողներին մղում է ինքնակրթության, փորձի կուտակման, անձնային նոր արժեքների ձևավորման, բնական միջավայրի պահպանությանն ուղղված գիտելիքների ստացման:  Էկոկրթությունը զարգացման երկար ճանապարհ է անցել՝ սկսած անորոշ տեղական խնդիրներից մինչև գլոբալ հիմնախնդիրները: Կրթության այս ուղղությունը առաջացել է ինտեգրված գիտությունների սահմանագլխին՝ միևնույն ժամանակ դառնալով մեկ ամբողջական գործընթաց: Էկոլոգիական կրթության միջոցով ուշադրություն է դարձվում մարդ-բնություն փոխհարաբերությանը, և այդ փոխահարաբերությունը դառնում է փոխազդեցություն: Եվ, ի վերջո, ուսումնասիրում է բնական միջավայրը՝ որպես ամբողջական համակարգ՝ ընդգրկելով այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են սոցիալական, քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, էսթետիկական էկոլոգիաները:                                                                                               Սովորողները պետք է լուծեն ոչ թե գլոբալ էկոհարցեր, այլ հիմնահարցեր, որոնք վերաբերվում է իրենց շրջապատին: Պետք է կարողանան տեսնել,  գնահատել, կանխել իրենց շրջապատում տեղի ունեցող բնապահպանական խախտումները, հմտությունները փոխանցել ընտանիքի անդամներին և ընկերներին: Բնապահպանական կրթությունը ոչ միայն գիտելիքների ձևավորում է, այլև գործնական կարողությունների զարգացում:                                                                

Էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը հասարակության առջև կանգնած գլխավոր խնդիրներից մեկն է: Էկոլոգիական սխալներ չանելու համար ժամանակակից մարդը պետք է զինված լինի տարրական էկոլոգիական գիտելիքներով և նոր էկոլոգիական մտածողությամբ: Դպրոցում այն կարելի է կազմակերպել ակտիվ ուսուցման մեթոդներով: Դասի կազմակերպման հիմնական ձևը տեսական և գործնական պարապմունքներն են: Ուսուցման ձևերից են միջոցառումները, արշավների կազմակերպումը, ուսումնական ճամփորդությունները, հիդրոէլեկտրոկայաններ, ջերմակայաններ, արգելավայրեր և արգելոցներ այցերը: Կարելի է կազմակերպել ծառատունկ, թղթի թափոնների հավաքում տարածքի կարգի բերում, ծառերի խնամք՝ ըստ «յուրաքանչյուր սովորողին՝ 1 ծառ» նախագծի և այլն: Էկոլոգիական դաստիարակությունը էկոլոգիական կուլտուրայի հիմքն ու անբաժանելի մասն է, շրջակա միջավայրի նկատմամբ բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակի բարձրացմանը նպատակաուղղված անընդմեջ, համակարգված գործընթաց, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ձեռք բերելու գիտելիքներ և կարողություններ, ձևավորելու հմտություններ և բացահայտելու ունակություններ, դրսևորելու բարոյական չափանիշներ և վարքագիծ՝ բնության հետ փոխներգործության ընթացքում:                                                                         Էկոլոգիական կրթությունը անընդմեջ գործընթաց է՝ նպատակաուղղված ազգին և ազգաբնակչությանը էկոլոգիական գիտելիքների ուսուցմանը, էկոլոգիական դաստիարակությանը, էկոլոգիական կուլտուրայի արմատավորմանը, բնապահպանական և բնօգտագործման բնագավառում նրանց ճիշտ և խելամիտ կողմնորոշմանը, ունակությունների դրսևորմանը և վարքագծի ձևավորմանը: Էկոլոգիական սխալներ չանելու համար ժամանակակից մարդը պետք է զինված լինի տարրական էկոլոգիական գիտելիքներով և նոր էկոլոգիական մտածողությամբ:                                                                                                  Էկոկրթությունն ուղղված է մի քանի խնդիրներ լուծելուն՝

-սովորողների մեջ տնտեսական, սոցիալական, քաղաքական և էկոլոգիական խնդիրների փոխկապակցվածությունն ու փոխազդեցությունը քաղաքներում և գյուղերում բացահայտելու և համեմատականներ տանելու կարողությունների ձևավորում
-հնարավորության ընձեռում յուրաքանչյուր սովորողի՝ ձեռք բերելու այնպիսի գիտելիքներ, որոնց շնորհիվ կպաշտպանեն բնությունը, կբարելավեն շրջակա միջավայրը, դուրս կգան սպառողի կեցվածքից
-այնպիսի գործնական հմտությունների սերմանում, որոնք կիրառելով՝ միջավայրը ավելի մաքուր, խնամված ու բարեկարգ կդարձնեն
-Էկոկրթության բովանդակության մեջ կարելի է ներառել առողջ ապրելակերպը, մարդու իրավունքները, արդարությունը, բնության պահպանությունը, անկախությունը, անվտանգությունը, տարբեր քաղաքական, կրոնական հայացքների նկատմամբ հանդուրժողականությունը:

Այսպիսով, էկոլոգիական կրթությունը ոչ միայն ներկայումս գոյություն ունեցող աշխարհին է ուղղված, այլև մոլորակի վաղվա բնականոն շարժընթացին:     

22 Հայրենագիտական կրթության և դաստիարակության դերը   
                                    ավագ դպրոցում

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,                                                                                        
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,                                                                                                       
Իմ սրտի միջից` թե սիրտս ճեղքես`                                                                                         
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Հովհաննես Շիրազ

Հայրենի հողի, մշակույթի, հարազատ քաղաքի, մայրենի լեզվի նկատմամբ սեր դաստիարակելը՝ առաջնահերթ խնդիրներից է արդի ժամանակաշրջանի, որը չունի ապացուցման կարիք։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։ Եվ ինչպես նշում են ռուս մասնագետներ Ի․Ս․Սերգեյևը և Վ․Ի․Սերգեյևը՝  եթե սովորական ճանապարհորդության ժամանակ մարդիկ օգտվում են ավտոմեքենայից, գնացքից, ինքնաթիռից, ապա ժամանակի խորքը գնալու համար դեռևս այդպիսի մեքենա չեն հայտնագործել, ժամանակի մեքենա չկա, իհարկե, բայց ճանապարհորդության միջոց գոյություն ունի։ Դա մարդկանց հիշողության շնորհիվ պահպանվող տեղեկությունների, գիտելիքների ամբողջությունն է, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Վերջին տարիներին, հաշվի առնելով սոցիալ-տնտեսական պահանջների փոփոխություններին, բնակչության տարաբնույթ տեղաշարժերին, ժողովուրդների մշակույթների խառնվելուն և միաձուլվելուն, ակտուալ է դառնում հայրենագիտական դաստիարակության դերն ու նշանակությունը։ Տվյալ երկրի զարգացումը կախված է նրանից, թե որքանով է աճող սերնդի մեջ սերմանված սեր ընտանիքի, իր ազգի, հայրենիքի նկատմամբ, նաև պատասխանատվության զգացում ապագայի նկատմամբ։                                                                                                                                                 

Հայրենագիտական դաստիարակությունը դպրոցում սիստեմատիկ և նպատակաուղղված գործունեություն է՝ ուղղված սովորողների մոտ բարձրարժեք հայրենասիրական գիտակցության, հայրենիքի նկատմամբ հավատարմության զգացումի, քաղաքացիական պարտքի կատարման պատասխանատվության ձևավորմանը։                                                                                                                                                          Հայրենասիրությունը արտահայտվում և դրսևորվում է մարդու արարքների, գործողությունների և մտածելակերպի մեջ, որը սկիզբ է դրվում հայրենի փոքր հողակտորի նկատմամբ սիրուց և գնալով հասունանում։                                                                                               Հայրենագիտական դաստիարակությունը ուղղված է անհատականության ձևավորման և զարգացման, լիարժեք հայրենասեր քաղաքացուն բնորոշ որակների տիրապետմանը։

2.3 Դպրոցական արշավներ էկոլոգիական զբոսաշրջության տարրերով՝ որպես էկոլոգա-հայրենագիտական դաստիարակության կարևոր ձևերից մեկը

Աշխարհագրությունը որպես ուսումնական առարկա, մեծ հնարավորություններ ունի արտադպրոցական գործունեություն կազմակերպելու համար, քանի որ դրա բովանդակությունը սերտորեն կապված է շրջակա միջավայրի հետ, մարդկանց տնտեսական գործունեության, մեր երկրում տեղի ունեցող միջազգային և ընթացիկ իրադարձություններին: Աշակերտները հետաքրքրված են բազմաթիվ աշխարհագրական խնդիրներով, որոնք ժամանակի սղության պատճառով հնարավոր չէ բացատրել և քննարկել դասապրոցեսի ընթացքում: Աշխարհագրության դասընթացների հիմնական նպատակն է բավարարել դպրոցականների շահերը, օգնել նրանց համակողմանիորեն հասկանալ իրենց հայրենի բնության բազմազանությունն ու հարստությունը:  Արտադպրոցական գործընթացները տարբերվում են դպրոցական և դասարանային դասընթացի նպատակներից, բովանդակությունից, մեթոդաբանության կազմակերպական ձևերից և առանձնահատկություններից: Արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կրթական նպատակներն են ընդլայնել աշխարհագրական տեսանկյունը և խորացնել աշխարհագրական գիտության ոլորտում դպրոցականների գիտելիքները, բարելավել աշակերտների ընդհանուր և հատուկ աշխարհագրության հմտությունները: Այս նպատակները իրականացվում են արտադպրոցական գործընթացում ոչ-ծրագրային հարցերի և թեմաների ընդգրկմամբ։ Ուսումնական ճամփորդությունների և արշավների ժամանակ նրանք ամրապնդում են աշխարհագրական գիտության որոշակի հետազոտական ​​մեթոդներ, նրանք սովորում են դիտել, հավաքել և կազմակերպել հերբարիում, պլանավորել և ձևավորել քարտեզ-սխեմա և այլն:  Նշենք նաև, որ հայրենիքի քարոզարշավներին մասնակցելը հայրենասիրության զգացում է առաջացնում: Արտադասարանային աշխատանքի անցկացման ձևերից մեկն է համարվում ուսճամփորդությունը՝ էկոզբոսաշրջային տարրերի համակցմամբ։  Որպես կանոն, նման աշխատանքներում ներգրավված են ավագ դպրոցի աշակերտները՝ բազմօրյա արշավների իրականացման և մոտակա տարածքում շրջագայությունների  կազմակերպման և իրականացման համար:  Ծնողների հետ միասին անցկացվող բազմօրյա արշավները և ճամփորդությունները հնարավորություն են տալիս ֆոտոռեպորտաժ պատրաստել հայրենի հողի բնույթին,  շրջակա    միջավայրի փոփոխությունների բացահայտմանը և, եթե հնարավոր է, հասարակությանը ներգրավելու առկա խնդրի մեջ։

Առաջարկվում են ճամփորդությունների արդիական և այլընտրանքային տեսակներ՝ կրթադաստիարակչական գործընթացը հանգստի և ուրախ ժամանցի հետ համատեղելու ուղղությամբ։ Նման օրինակ կարող են հանդիսանալ ուսումնական ճամփորդությունները և արշավները՝ էկոլոգիական զբոսաշրջության, հայրենագիտական բացահայտումների տարրերով համալրված,  որոնք կարող են կիրառվել որպես ճամփորդության-էքսկուրսիայի տիպ ավագ դպրոցում՝ ունենալով կոնկրետ ուղղվածություն, այն է՝ աշակերտների մոտ էկոլոգիական և հայրենագիտական դաստիարակության ու մտածողության ձևավորում-ամրապնդում, հայրենիքի ճանաչում, սեր դեպի հայրենիքն ու հայրենին։

Դիտարկենք էկոլոգիական-հայրենագիտական ճամփորդությունների տեսակներ, որոնք կարող են կազմակերպվել և իրականացվել ավագ դպրոցի աշակերտների և ծնողների հետ միասին՝ դրանով սովորողների մոտ ձևավորել աշխարհագրական- էկոլոգիական, հայրենագիտական հմտություններ և կարողություններ։

Աշխարհագրական ճամփորդություններ ագրոզբոսաշրջության տարրերով
Այն դեպքում, երբ զբոսաշրջիկները Հայաստան են այցելում ուսումնասիրելու մեր գյուղական համայնքները, վայելելու բնությունը և ծանոթանալու տեղաբնակների ապրելակերպին և ավանդույթներին, մեր աճող սերնդի մեծ մասը, հատկապես քաղաքային բնակավայրերի,  պատկերացում չի ունենում գյուղական համայքների մասին։ Այդ իսկ պատճառով էկոզբոսաշրջության այս տեսակը հիանալի միջոց է լրացնելու այդ բացը, չէ որ սիրել հայրենիքը, նշանակումէ ճանաչել այն՝ իր բոլոր առանձնահատկություններով։ Ագրոզբոսաշրջությունը զբոսաշրջության այն բացառիկ ձևերից է, որի նկատմամբ հետաքրքրությունն ամբողջ աշխարհում շարունակում է աճել։ Հայաստանն առանձնանում է ագրոզբոսաշրջության համար անհրաժեշտ բնական հարուստ ռեսուրսներով։ Մեր երկիրն ունի աշխարհագրական բարենպաստ դիրք, գեղեցիկ լեռնաշխարհ, հարուստ բուսականություն, հայկական ավանդական խոհանոց և, որ ամենակարևորն է, հայերի հյուրընկալության և հյուրասիրության լավագույն ավանդույթները։ Այս ամենի իմացությունը աշակերտներին հնարավորություն է տալիս նաև հետագայում ՀՀ-ի առանձնահատկությունների մասին լավ պատկերացում ունենալու և, ինչու չէ, զբոսաշրջային գործունեություն ծավալելու համար։

Աշխարհագրական ճամփորդություններ էթնոզբոսաշրջության տարրերով
Էթնոզբոսաշրջությունը ճանաչողական զբոսաշրջության տարատեսակ է, որի հիմնական նպատակն է ազգագրական կամ էթնոգրաֆիական օբյեկտների այցելությունը, մշակութային՝ ճարտարապետության, կենցաղի ու ավանդույթների, նախկինում և ներկայումս բնակվող էթնոսի ճանաչման նպատակով։ Այս տեսակը ուսումնադաստիարակչական պրոցեսում  կիրառվում է որոշ չափով։ Հայաստանը ունի մեծ ներուժ՝ հարուստ պատմամշակութային ժառանգություն, զբոսաշրջության, այդ թվում, էթնոզբոսաշրջության նորովի կազմակերպման զարգացման համար։ Էթնոզբոսաշրջությունը, ինչպես նաև ագրոզբոսաշրջությունը, վերջին տարիներին դարձել է արդիական։ Ինչ որ առումով էթնոզբոսաշրջությունը գիտություն է, քանի որ էթնոտուռերի մասնակիցները ոչ միայն զբոսաշրջիկներ են, այլև հետազոտողներ։ Հայաստանը մի երկիր է, որտեղ ժամանակակից քաղաքակրթության հարևանությամբ գտնվում է գյուղական բնակչության ինքնատիպությունը, իսկ դա նշանակում է, որ նույնիսկ էթնոզբոսաշրջությունը կարող է լինել հարմարավետ քաղաքային կյանքին սովոր մարդու համար։

Ուսճամփորդություններ էքստրեմալ զբոսաշրջության տարրերով
Հայաստանը, շնորհիվ իր բնակլիմայական պայմանների, ինչպես նաև եզակի լեռնային լանդշաֆտների, շատ բարենպաստ երկիր է արկածային զբոսաշրջության զարգացման համար։ Ճիշտ է, դպրոցում պետք է բացառել յուրաքանչյուր էքստելամ գործունեություն, որը ինչ որ տեղ կրում է վտանգավորության թեկուզ չնչին աստիճան, սակայն այս տեսակը չի ներառում միայն էքստրիմին բնորոշ ձևեր։ Հայաստանը ունի ամենը՝ լեռներ, լճեր, անտառներ, գետեր, կիրճեր, ինչ որ կարող է գրավել արկածային զբոսաշրջության երկրպագուներին, իսկ աշակերտները կարող են ծանոթանալ այդ ամենին, իմանալ բնության այդ բոլոր գեղատեսիլ վայրերն ու զբոսաշրջության համար առանձնահատուկ կարևորություն ունեցող վայրերը։ Հայաստանի լեռները մեր հպարտությունն են։ Արագած՝ 4090 մ և Խուստուփ՝ 3214մ ։ Տեսնել այդ ամենը և ճանաչել հայրենի հողն ու նրա հիասքանչ և տարբերվող բնությունը, լինել կրեատիվ և ժամանակակից նորամուծություններից տեղյակ, բանիմաց, ստեղծագործական մտածողությամբ օժտված և, որ ամենակարևորն է, հայրենասեր քաղաքացի՝ ահա թե ինչ է հետապնդում նման ճամփորդությունների կազմակերպման վերջնարդյունքը։

Նշենք նաև, որ Էկոզբոսաշրջության առանձնահատկություն է հանդիսանում տարբեր ոլորտների գիտելիքների ինտեգրումը, ինչն էլ հիմք է հանդիսանում էկոլոգիական դաստիարակության ձևավորման համար, որը կարևոր բաղադրիչ է դպրոցական կրթական համակարգում։ Դեռ Յ․ Ա․ Կոմենսկին և Կ․Դ․Ուշինսկին նշում էին ուսուցման և դաստիարակության կազմակերպման համալիր մոտեցման անհրաժեշտությունը, ընդգծելով ուսումնական տարբեր ոլորտների գիտելիքների ինտեգրման կարևորությունը գիտելիքի մեկ ամբողջական համակարգ ստեղծելու և սովորողների  աշխարհայացքը ձևավորելու նպատակով։ Էկոզբոսաշրջությունը, հանդիսանալով ինտեգրատիվ դասընթաց, ներառում է իր մեջ էկոլոգիական մշակույթի և էկոլոգիական աշխարհայացքի ձևավորման կարևոր նախադրյալներ։ Այն սովորեցնում է կայացնել կարևոր էկոլոգիական որոշումներ, որոնք համապատասխանում են ժամանակի հրամայականին։ Էկողբոսաշրջությունը ենթադրում է հետևյալ ուսումնամանկավարժական խնդիրների լուծում՝

  • նպաստում է աճող սերնդի հոգևոր վերածննդին, ազգային ինքնագիտակցությանն ու հայրենասիրությանը
  • դաստիարակում է հարգանք մարդու և նրա գործունեության նկատմամբ
  • բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը շրջակա միջավայրում տեղ գտած վառ օրինակների օգնությամբ
  • սերմանում է համագործակցության ձգտում
  • հարստացնում է միջանձնային շփման փորձը
  • իրացնում է սովորողի անձնային զարգացումը
  • նպաստում է սովորողի ֆիզիկական առողջացման ու պատրաստվածությանը
  • սովորեցնում է հավաքել բնական նմուշներ՝ առանց վնասելու բնությունը
  • սովորեցնում է կատարել բնական միջավայրի էկոլոգիական մշտադիտարկում և արդյունքների ներկայացում հասարակությանը։

                                Բաժին 3

3.1 Աշխարհագրական  մոդել՝ «Ճամփորդություն դեպի   
             «Դիլիջան ազգային պարկ»

Ճամփորդությունների նկատմամբ հակումը հատուկ է բոլոր սովորողներին։ Հետաքրքրասիրությունը, տեսնելու, ճանաչելու, ուսումնասիրություն կատարելու և եզրակացություններ կատարելու ձգտումը, ճշմարտության ինքնուրույն բացահայտումը հատուկ է վառ երևակայությամբ օժտված և էներգիայով լեցուն սովորողներին՝ հատկապես ավագ դպրոցականներին,  ուստի ուսուցչից պահանջում է այդ էներգիան ուղղորդել սովորողների այդ նպատակի իրականացմանը։

Ուսումնասիրելով առկա նյութերը և ուսճամփորդությունների կազմակերպման ձևերի տարատեսակ  փորձերը, արտերկրում ճամփորդությունների և հատկապես արձակուրդներին իրականացվող ուսումնական տուռերի կազմակերպման ձևերը (Ֆրանսիայի օրնակով), ինչպես նաև «Դպիր» մանկավարժական հանդեսում հրապարակված ուսումնական ճամփորդությանը վերաբերող հոդվածները, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվող-իրականացվող ճամփորդությունները՝ «Ճամփորդությամբ ուսուցում» նախագծի շրջանակում, կազմվեց աշխարհագրական-էկոլոգա-հայրենագիտական ուղղվածությամբ ճամփորդության մոդել, իսկ ճամփորդության վայր ընտրվեց ՀՀ-ում առավել օրինակելի և սովորողների մոտ բազմակողմանի և բազմաբովանդակ գիտելիքներ ու զգացողություններ առաջացնող, գեղատեսիլ բնությամբ հարուստ «Դիլիջան» ազգային պարկը։

ինչպե՞ս են կազմակերպվում ուսումնական ճամփորդությունները արտերկրում:  Ո՞րն է այն լավն ու առաջադիմականը, որը կարող ենք ընդօրինակել, և կարո՞ղ ենք արդյոք բացահայտել ուսումնական ճամփորդության մի որևէ փորձառություն, որով կարող ենք աշխարհին ներկայանալ: Համացանցային որոնումներն  առաջինը տարան Հյուսիսային Կարոլինա նահանգի (ԱՄՆ) LEARN NC հանրակրթական դպրոց, որի ուսումնական ճամփորդությունների կազմակերպման փորձի մասին է պատմում Բոբի Հոբգուդի և Լեսլի Ռիչարդսոնի հոդվածը՝ «Planning a successful (and educational) field trip (Հաջողություն ապահովող ուսումնական ճամփորդության պլանավորումը)»: Նրանք իրենց հոդվածը մի խոստումնալից նախադասությամբ են սկսում. «Աշխարհը կարող է քո դասասենյակը լինել, եթե միայն հանգամանալից պլանավորմամբ երաշխավորում ես, որ ուսումնական ճամփորդությունը սովորողների համար նոր բան սովորելու արդյունավետ փորձառություն է…»:

Այո, աշխարհը քո դասասենյակն է: Սովորելը կարող է և պետք է ամենուր լինի: Հոդվածի հեղինակները պնդում են, որ ուսումնական ճամփորդությունները հազարավոր տարիներ են կրթության մաս կազմել: Բայց, իհարկե, նշել, որ հեշտ գործ չէ արժեք ներկայացնող ուսումնական ճամփորդություններ պլանավորելը, իրականացնելը, դպրոցի տնօրենին համոզելը, ծախսերի և սովորողների անվտանգության մասին հոգալը: Այս բոլոր դժվարություններով հանդերձ, լավ պլանավորված և ուսումնական բաղադրիչներով ամբողջականացված ճամփորդությունը նոր բան ընկալելու հսկայական ներուժ է տալիս սովորողներին: Հոդվածի հեղինակները հարցեր են բարձրացնում և իրենք էլ տալիս են դրանց պատասխանները:

«Ճամփորդություն դեպի «Դիլիջան» ազգային պարկ» նախագիծը իրականացնելու համար նախ ինքս այցելել եմ Ազգային պարկ, կազմակերպվել է կոնֆերենս ադմինիստրացիայի աշխատակիցների հետ, քննարկվել օրինակներ և նախագծեր, ծանոթացել եմ ուսումնական հաստատությունների հետ նրանց ունեցած համագործակթությունների և  կազմակերպված ու իրականացված ծրագրերի հետ։

Իմ հարցին, թե արդյո՞ք հնարավոր է համագործակցություն տարբեր մարզերի և Երևանի դպրոցների հետ, մշակված կոնկրետ երթուղիներով և թեմատիկաներով  պարբերաբար ուսճամփորդությունների անցկացում պարկի տարածքում, բաժնի աշխատակցուհի Անի Սաֆարյանը պատասխանեց․«Այո՛, իհարկե հնարավոր է, մենք այժմ էլ անընդհատ կապի մեջ ենք Դիլիջանի տարբեր դպրոցների հետ և կազմակերպում ենք տարաբնույթ թեմաներով միջոցառումներ՝ սկսած ծառատունկներից, սեմինարներից,  միչև էքսկուրսիաներ, մնում է միայն դպրոցների ցանկությունը և ֆինանսավորումը։ 

Նմանատիպ ճամփորդությունը կարող է լինել և՛ մեկօրյա, և՛ բազմօրյա։ Ըստ իս, առավել արդյունավետ կլինի աշխարհագրություն առարկայի շրջանակներում և ծրագրային պլանին համապատասխան էքսկուրսիաների հետ մեկտեղ լինեն բազմօրյա ճամփորդություններ՝ աշնանային և գարնանային արձակուրդների օրերին։ Այդ դեպքում  ուսումնական ճամփորդությունը չի խանգարի ուսումնական ծրագրով նախատեսված դասաժամերին, այլ, ընդհակառակը, կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը և արդյունավետությանը։

  Որպես ճամփորդության կայանատեղի նախատեսվում է  Դիլիջան քաղաքում գտնվող ամառային ճամբարների բազանրը, օրինակ՝ «Տնտեսագետ» մարզաառողջարանային համալիրում,  կամ համագործակցության դեպքում Դիլիջանի միջազգային դպրոցում գտնվող տարածքը՝ հատուկ արտերկրից ամառային դպրոց հաճախող աշակերտների համար։ Ընդ որում, մարզաառողջարանային համալիրը իրականացնում է նմանատիպ միջոցառումներ՝ վարձույթով տալիս ողջ տարածքը, բացի որոշակի կոնկրետ ժամանակահատվածի, երբ այդտեղ են գտնվում ուսանողները։

Ինչպես արդեն նշել ենք, նման ճամփորդություն կազմակերպելն ու իրականացնելը բավականին բարդ, պատասխանատու և լուրջ մոտեցում պահանջող գործընթաց է և պետք է ներառի երեք միմյանց հերթափոխող փուլեր՝

  • Նախապատրաստական աշխատանք
  • Ճամփորդության ընթացք
  • Վերլուծական, արդյունքների ամփոփման աշխատանք

Ներկայացնենք ճամփորդության ընթացքը․

Ճանապարհորդություն դեպի «Դիլիջան» ազգային պարկ
  ՕրՕրվա պլանավորում
                  I08:30 – ճամփորդության սկիզբ Երևանից
10:30- ժամանում  «Տնտեսագետ» մարզաառողջարանային համալիր:
11:00 — հանդիպում կոնֆերենս դահլիճում՝(տես հավելված 5) հայագիտական-ազգագրական-բանահավաքչական-պատմագիտական աշխատանք՝ ծանոթություն բնակավայրի պատմությանը, մշակույթին՝ բարբառին, զրույցներին, ծեսերին, սովորություններին, աշխատանքային-ծիսական երգ ու պարին և այլն. այս ամենը տեղի է ունենում զրույցի, տեսաֆիլմերի, սահիկահանդեսների միջոցով։ Աշակերտները ներկայացնում են իրենց կատարած վերլուծությունները և ուսումնասիրությունները տվյալ տարածաշրանի առանձնահատկությունների վերաբերյալ։ Քննարկվում են հետաքրքրող հարցերը և թերի մնացած պատկերացումները։
14:00-15:00 – Ճաշ և հանգստի ժամ
15:00-  այց դեպի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան՝ ավելի պատկերավոր դարձնելու համար։
18:00-ընթրիք
18:30- 19:00 –հանդիպում  կոնֆերանս դահլիճում, օրվա կատարված աշխատանքի քննարկում և նյութերի հավաքագրում, յուրաքանչյուր աշակերտ կազմում է հաշվետվություն յուրաքանչյուր օրվա կատարած աշխատանքի և տպավորությունների մասին։
        II09:00- նախաճաշ
09:30-17:00- Արշավ նախապես մշակված էկոարահետով, երթուղով և կայաններով։ Այց վանական համալիր՝ Հաղարծին և Պարզ լիճ։ Վերջիններիս մասին տեղեկության ներկայացում աշակերտներին։ Տարածքի էկոլոգիական վիճակի ուսումնասիրություններ, նկարահանում, ռեպորտաժների կազմում՝ խմբային աշխատանքներ, հետազոտական աշխատանք, ճեպանկարներ, յուրաքանչյուրը թղթին է հանձնում իր առավել հոգեհարազատ անկյունը բնության և ներկայացնում թե ինչու հենց դա։ Այս ամենը իրականացվում է ուղեկցորդի հետ, ով անընդհատ ներկայացնում է այցելած վայրերի պատմությունն ու առանձնահատկություները (այդ ամենը կարող է կատարել նաև ուսուցիչն երից մեկը)։
18:00-ընթրիք
18:30-հանդիպում կոնֆերենս դահլիճում՝ օրվա հաշվետվությունը կազմելու և վերլուծություններ անելու համար։
      III09:00-նախաճաշ
10:00- Մշակութային օր, այց Դիլիջան քաղաքի թանգարան, Ռոտոնդո, Հին Դիլիջան թաղամաս:
15:00- վերադարձ Երևան

 3․2 Գիտափորձ՝ աշխարհագրական էքսկուրսիայի մոդել․ «Ճամփորդություն դեպի «Դիլիջան ազգային պարկ»․    
             արդյունքների վերլուծություն-գնահատում

Քաղաքակրթական նկատառումներով դպրոցականներին հետագա կյանքին նախապատրաստելու խնդիրը ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայեցակարգերում առաջնային տեղ է զբաղեցնում։ Ինչպես նշվում է միջազգային կոմիսսիայի կրթություն 21-րդ դարի համար զեկուցագրում /Образование:сокрытое сокровище: Доклад Международной комиссии по образованию для XXI века, представленной ЮНЕСКО. Париж1997, с.2/ դպրոցի կարևորագույն ֆունկցիաներից մեկը՝ սովորեցնել մարդկանց ապրել միասին, օգնել նրանց վերաձևափոխել պետությունների և էթնոսների միջև առկա փոխկապվածությունը։ Այդ նպատակով կրթությունը մի կողմից պետք է նպաստի մարդուն՝ իր արմատները գիտակցելու և դրանցով հենց կարողանա գտնի իր տեղն ու դերը , որը նա զբաղեցնում է Երկրի վրա և մյուս կողմից նրա մեջ հարգանքի սերմանումը մյուս մշակույթների նկատմամբ։  

3․3 Համագործակցային ուսումնահայրենագիտական ճամփորդության նախագծի իրաանացում

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության և հասարակագիտության դասավանդող Վարդան Կարապետյանի  հետ համատեղ և նրա նախաձեռնությամբ «Ուսումնական ճամփորդությունները՝ հայրենաճանաչություն» հետազոտական աշխատանքի շրջանակում կազմակերպեցինք և իրականացրեցինք ուսումնահայրենագիտական ճամփորդություն։ Թիվ 184 Ավագ դպրոցի և կրթահամալիրի հետաքրքրված սովորողներից ձևավորված խմբի հետ նախապես սկսեցինք աշխատել՝ ներկայացրինք ճամփորդության նախագիծը, միասին ծանոթացանք այցելության վայրերի պատմության, աշխարհագրության հետ, իսկ հոկտեմբերի 22-ին իրականություն դարձրինք այն։

Ներկայացնեմ երթուղին․

Ճամփորդության օր՝ հոկտեմբերի 22
Վայր՝ Արագածոտնի մարզ, գյուղ Եղիպատրուշ /հեռավորությունը Երևանից՝ 50 կմ/
Մեկնում՝ ժամը՝ 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝ նույն օրը, ժամը՝ մինչև 19:00
Պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան /կրթահամալիր/, Լենա Անանյան, Հասմիկ Գաբրիելյան /թիվ 184 դպրոց/
Պարուսուցումը՝ Մերի Խաչիկյանի և «Ակներ» համույթի
Մասնակիցներ՝ կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողներ, շրջանավարտներ, թիվ 184 Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ
Կապավոր՝ Գնել Գրիգորյան /Եղիպատրուշի դպրոցի տնօրեն/

Երթուղին՝
Մեկնում՝
  Երևան-Կարբի-Օհանավան-Արտաշավան-Սաղմոսավան-Քուչակ-Եղիպատրուշ
Վերադարձ՝Եղիպատրուշ-Քուչակ-Սաղմոսավան /Սաղմոսավանք/-Օհանավան /Օհանավանք/-Տառերի Պուրակ-Կարբի-Երևան

Նպատակը՝

  • «Ուսումնական ճամփորդությունները՝ հայրենաճանաչություն» հետազոտական թեմայի շուրջ ուսումնասիրությունների իրականացում՝ աշխարհագրական, էկոլոգիական, հայրենագիտական, պատմական, մշակութային, ազգագրական, այլ․․․
  • երկու կրթական հաստատությունների սովորողների ճամփորդական հմտությունների զարգացում
  • գործընկերային հարաբերությունների զարգացում
  • «Բարբառներ» ակումբը՝ Եղիպատրուշ և Քուչակ գյուղերում
  • կրթական կապերի ստեղծում, ամրապնդում

Հիմնական ուղղություններ՝

Ուսումնական նյութեր՝

Անհրաժեշտ պարագաներ՝

  • սնունդ՝ մասնակիցն իր ուսապարկում ունենում է բրդուճներ և ջուր մեկ օրվա համար
  • արևային գլխարկ, նաև տաք հագուստ
  • գալիս է հարմար հագնված
  • նկարահանող թվային միջոցներ
  • 3000-ական դրամ /տրանսպորտի համար/

Նախահաշիվ՝
Տրանսպորտ՝
 Մերսեդես-Սպրինտեր-79 GH 799, վարորդ՝ Գագիկ Հակոբյան, հեռ. 094 75 36 02
Վարորդին վճարվող գումար՝ 35 000 դրամ

Արդյունքներ-ամփոփում՝
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք կհրապարակվեն ուսումնական բլոգներում, ենթակայքում, կայքում, նաև սովորողների ֆեյսբուքյան էջերում․

Մասնակիցներ՝

Կրթահամալիր
1․ Վարդան Կարապետյան՝ խմբի ղեկավար
2․ Խաչիկյան Մերի՝ 12-րդ դաս․ /«Ակներ» համույթ/
3․ Ալավերդյան Գոհար՝ շրջանավարտ /«Ակներ» համույթ/
4․ Աբրահամյան Լիլիթ՝ շրջանավարտ /«Ակներ» համույթ/

Թիվ 184 դպրոց
5․ Լենա Անանյան՝ խմբի պատասխանատու /աշխարհագրության ուսուցչուհի/
6․ Հասմիկ Գաբրիելյան՝ խմբի պատասխանատու /աշխարհագրության ուսուցչուհի/
7․ Մարինե Բադալյան՝ Հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի
8․ Զաքարյան Էրիկա՝ 11-րդ դաս․
9․ Քարտաշյան Սարգիս՝ 11-րդ դաս․
10․ Շաքարյան Էլեն՝ 11-րդ դաս․
11․ Խաչատրյան Թամարա՝ 11-րդ դաս․
12․ Հայրապետյան Հայկ՝ 11-րդ դաս․
13․ Միրզոյան Դոնարա՝ 11-րդ դաս․
14․ Հարոյան Աննա՝ 11-րդ դաս․
15․ Այվազյան Լուսինե՝ 11-րդ դաս․
16․ Այվազյան Քրիստինե՝ 11-րդ դաս․
17․ Հակոբյան Սերինե՝ 11-րդ դաս․
18․ Հովհաննիսյան Էլեն՝ 11-րդ դաս․

Անչափ շնորհակալ ենք ընկեր Վարդանին հետաքրքիր և հագեցված օրվա համար, աշակերտները և նաև մենք նոր հետաքրքիր վայրեր բացահայտեցինք և ծանոթացանք բնակիչների հետ։

                                ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեսական նյութի ուսումնասիրության  հիման վրա մշակվել է էկոլոգա-հայրենագիտական դաստիարակությանն ուղղված աշխարհագրական ճամփորդության մոդել՝ նախատեսված ավագ դպրոցի սովորողների համար։                      Այսպիսով, ուսումնասիրելով թեման և կատարելով արդյունքների վերլուծություն , հանգել եմ հետևյալ եզրակացության՝

-Մեր օրերում  ուսուցման զարգացման համակարգում առաջնային տեղ է զբաղեցնում աշակերտների անձնային հատկանիշների զարգացումը և նրանց նկատմամբ համակարգային մոտեցումը, որին կարող է նպաստել որակյալ կազմակերպված ճամփորդությունը։

-Անձի էկոլոգիական և հայրենագիտական կրթությունը օբյեկտիվ անհրաժեշտություն է, որը բխում է «Մարդ-հասարակություն-բնություն» փոխազդեցության պահանջներից: «Էկոլոգիական կրթություն» ասելով հասկանում ենք էկոլոգիական գիտելիքների, կարողությունների և հմտությունների այն համակարգը, որի յուրացումը նպաստում է էկոլոգիական դասիարակության գործընթացի իրականացմանը: Հայրենագիտական դաստիարակությունը դպրոցում սիստեմատիկ և նպատակաուղղված գործունեություն է՝ ուղղված սովորողների մոտ բարձրարժեք հայրենասիրական գիտակցության, հայրենիքի նկատմամբ հավատարմության զգացումի, քաղաքացիական պարտքի կատարման պատասխանատվության ձևավորմանը։

-Ուսումնական ճամփորդությունները  բացառիկ  կարևոր  նշանակություն  ունեն  նաև  երեխաների  խոսքի  զարգացման  համար: Ինչպես  հայ  նշանավոր  մանկավարժ   Ա.  Բահաթրյանն  էր  ասում՝ «Ուսուցման  մեջ  առաջինը  և կարևորը  դիտողությունն է,  երեխայի  առաջին  դրտողությունները  վարժեցնում  են  նրա  զգայարանները, իսկ  զգայարանն այն  դուռն  է, որով  արտաքինը  մտնում, թափանցում  է  ներքին աշխարհը, ինչ-որ  չի   անցնում  զգայարաններով,  նա  առհասարակ  չի  մտնում   հոգու  մեջ, ուստի  միշտ  ուսուցման  պրոցեսում  նախ  պետք է  երևան  գա  գաղափարը,  իսկ  հետո՝ բառը:  Միայն  այդպես   կարելի  է    դիտողությամբ  մշակել լեզուն, իսկ լեզվով՝ հոգին ու միտքը»:                       

-Ճիշտ կազմակերպված ուսճամփորդության միջոցով կարելի է ոչ միայն ամրապնդել կոնկրետ թեմա կամ ստացված տեսական գիտելիքները, այլև աշակերտներին փոխանցել այնպիսի բարձրարժեք անձնային որակներ և հատկանիշներ, ինչպիսիք են հայրենասիրությունը, ստեղծագործական միտքը և գեղագիտական ճաշակը, էկոլոգիական մտածողությունը, ինքնուրույն կողմնորոշվել կարողանալու և ինքնուրույնություն ձևավորելու հմտությունը, պատասխանատվության զգացումը սեփական անձի, համադասարանցիների և հայրենիքի նկատմամբ և այլն։

-Աշխարհագրական մեկօրյա և բազմօրյա ճամփորդությունները բարդ, պատասխանատու, դժվար իրականանալի, սակայն շատ արդյունավետ և կրթադաստիարակչական գործընթացն առավել ամբողջական ու հագեցված դարձնելու այն եզակի միջոցներից է, որի ճիշտ կազմակերպումն ու իրականացումը կերտելու է բարձր արժեքներով, կրեատիվ մտածողությամբ օժտված պատասխանատու իր և իր հայրենիքի նկատմամբ, ինքնուրույն գործունեություն ծավալելու ունակ, հայրենասեր անձանց։ 

            ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Մինասյան Ա․Ա․,Աշխարհագրության ուսուցման մեթոդներն ու միջոցները, Ե․, 2012, 344 էջ

2. Սադոյան Ռ,Ռ․, ՄԻնասյան․Ա․Ա․, Էկոլոգիական զբոսաշրջության հիմունքները, Ե․ 2016

3. Սարգսյան Խ․Բ․,Աշխարհագրության դասավանդման մեթոդիկա, Ե․, 2002

4․ Կոմենսկի Յ․Ա․<<Մեծ դիդակտիկա>> 1638

5. Պյոտր Կապիցա ,,Կրթությունը պիտի ստեղծագործական լինի,,

6. By Jennifer L. W. Fink   Scholastic Teacher Magazine   “10 Tips for Fild Trips”

7. Eila Jeronen & Juha Jeronen   “Outdoor education in Finnish schools and universities”

8․Ա․Բահաթրյան «Ուղեցույցհայուսուցչի» (1882),

ՀԱՄԱՑԱՆՑ

                                                        Հավելված 1

Առաջարկում է ամերիկյան «Scholastic Teacher» ամսագիրը․
Ամերիկյան «Scholastic Teacher (Դպրոցական ուսուցիչ)» ամսագրի լրագրող Ջենիֆեր Ֆինկը գործող ուսուցիչների 10 խորհուրդ է հավաքել՝ քաջալերելու բոլոր նրանց, որ վախենում են ուսումնական ճամփորդություններ կազմակերպելուց՝

-Սկսիր նախապատրաստվել որքան հնարավոր է շուտ։ Շաբաթներ կարող է տևել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստանալը: Ժամանակ է հարկավոր փող հավաքելու համար, և ժամանակ է հարկավոր այդ փողը դպրոցի հաշվապահությամբ անցկացնելու և անդորրագիր ստանալու համար: Սկսիր պլանավորել քո ուսճամփորդությունը առնվազն 6 շաբաթ առաջ: Գիշերակացով նահանգից դուրս ուսճամփորդության նախապատրաստական աշխատանքները կարող են սկսվել մեկ տարի առաջ: Այս տողերը կարդալիս լիովին հասկանում ու գիտակցում եմ, թե ինչ է նշանակում «Ստեղծողի մոբիլ դպրոց» բառակապակցությունը:

— Խուսափիր մարդաշատ վայրերից։ Ֆլորիդայի Դեյվի քաղաքի Ավագ դպրոցի տնօրեն Ուենդի Ուեյները խորհուրդ չի տալիս սովորողների ուսումնական ճամփորդությունները կազմակերպել մարդաշատ վայրերում, որտեղ հնարավոր է շատ այլ երեխաներ լինեն. օրինակ, Դիսնեյ Լենդը:

-Գործունեություն փնտրեք։ Ջորջիա նահանգի Քենդրիք քաղաքի Միջին դպրոցի ուսուցչուհի Ջենիֆեր Բենիֆիլդը խորհուրդ է տալիս ուսումնական ճամփորդության տանել սովորողներին տարբեր փառատոների ընթացքում, որովհետև դրանք դիտարժան են և հետաքրքիր երեխաների համար:

— Աշխատիր որքան հնարավոր է իջեցնել ճամփորդության ծախսերը։ Տարբեր կազմակերպությունների կամ անհատների նվիրատվությունները կարող են թեթևացնել ծախսերը: Այդ նվիրատվություններով հնարավոր է փակել անվճարունակ սովորողների ճամփորդական ծախսերը: Ոչ մի սովորող չի կարող փողի պատճառով չմասնակցել ուսճամփորդությանը: Սովորողների վճարունակ ծնողները կարող են նաև մաս-մաս վճարել ուսճամփորդության ծախսերը:

— Ուսճամփորդության վայրի նախնական տեղազննում։ Եթե հնարավոր է, նախքան մի որևէ վայր մեկնելը կատարեք այդ վայրի տեղազննումը, որպեսզի որքան հնարավոր է շրջանցեք անկանխատեսելին ուսումնական ճամփորդության ընթացքում: Կարևոր է նաև պարզել՝ արդյոք սովորողների մեջ կա՞ն  այնպիսի երեխաներ, որ, հնարավոր է, տեղանքի բուսականության պատճառով ալերգիկ ռեակցիաների ենթակա լինեն, և ի՞նչ դեղորայք պետք է վերցնել նման դեպքերի զարգացումը կանխելու համար:

— Օգնություն խնդրեք ուսճամփորդության վայրի տեղական կառավարման մարմիններից

— Նախապատրաստեք սովորողներին և ծնողներին։ Քննարկեք ուսճամփորդությունը սովորողների հետ: Ցույց տվեք նրանց վայրի մասին նկարներ համացանցից, տեսաֆիլմեր: Կրտսեր դպրոցի սովորողների ծնողներին ներգրավեք ուսճամփորդության կազմակերպման գործում, դարձրեք նրանց ձեր օգնականները: Պարզեք, թե ինչպես կարող են ծնողները օգնել ձեզ:

— Անպայման ձեր հետ վերցրեք անկանխատեսելի դեպքերի վերացման համար օգնություն կանչելու կոնտակտային տվյալներ:

-Ապահովեք սովորողների զբաղվածությունը ուսճամփորդության ընթացքում։                                                                                                  Սովորողներին բաժանեք մի քանի խմբերի, որոնք ուսճամփորդության ընթացքում պատասխանատու կլինեն որևէ գործի համար: Երբ նրանք որևէ գործով զբաղված են և պատասխանատվություն են կրում դրա համար, նրանք վտանգից հեռու են ու միշտ աչքի առաջ:

— Նույնիսկ ավտոբուսում կամ գնացքում զբաղվածություն ապահովեք նրանց համար:

                                                        Հավելված 2

Համացանցում մանկավարժական առաջատար մոտեցումների անգլերեն որոնումները տանում են դեպի Ֆինլանդիա։                                                 Ուսումնասիրվող հարցի վերաբերյալ Ֆինլանդիայի առաջավոր փորձ է, որ համալսարանների մանկավարժական ֆակուլտետներում հատուկ դասընթացներ են անցկացվում, որոնց ընդհանուր թեման բացօթյա կրթությունն է: Այլ կերպ ասած՝ ուսումնական ճամփորդություններն օգնում են բացօթյա կրթության կազմակերպմանը:                                                                                                           Բացօթյա կրթության առաջին թեման է «Շրջակա միջավայրը»: Մովորողներն իրենց շրջակա միջավայրը կենսաբանա-աշխարհագրական տեսանկյունից են ուսումնասիրում: Աշնանը և գարնանը նրանք դիտարկում են բնության մեջ կատարվող փոփոխությունները: Ձմռանը ուսումնասիրում են մշակութային և սոցիալական միջավայրը, կազմակերպվում են ուղևորություններ, էքսկուրսիաներ և ուսումնական ճամբարներ Հյուսիսային Ֆինլանդիայում:                                      Բացօթյա կրթության երկրորդ թեման է «Ես և շրջակա միջավայրի պահպանումը»: Սովորողներն ուսումնասիրում են կենսաբազմազանություն: Թափոնների վերամշակումը և շրջակա միջավայրի բարելավումը երկարատև նախագծերի թեմաներն են: Երրորդ թեման է «Ֆինլանդիան և հյուսիսային երկրները»: Աշնանը սովորողները ծանոթանում են, այսպես կոչված, ֆիննա-սկանդիայի կենսա-աշխարհագրությանը: Ձմռանը նրանք ուսումնասիրում են մարդու և բնության հարաբերությունները: Նրանք նաև հեռավար ուսուցման համակարգի միջոցով արտերկրի դպրոցների հետ են համագործակցում, այցելում հյուսիսային այլ երկրների քույր-դպրոցներ: Կրտսեր դպրոցներում բացօթյա կրթության նպատակն է սովորողներին տալ գիտելիք շրջակա միջավայրի մասին, և զարգացնում են նրանց կարողությունները, պատրաստակամությունը և պատասխանատվությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերում:                                                                                    Յոթերորդ դասարանում սովորողներն ուսումնասիրում են եղանակը, ջուրը և հողը տարբեր էկոհամակարգերում։ Ութերորդ դասարանում սովորողներն ուսումնասիրում են ֆիզիկական, քիմիական և կենսաբանական գործոնները բնության մեջ։ Իններորդ  դասարանում ուսումնասիրում են բնության մեջ վտանգված կենդանական և բուսական աշխարհը:

Автор:

Հոգեմարդու նախասահմանումով արևավոր ճանապարհորդ

Оставьте комментарий