Դիրքորոշում և արժեք

Թեմա 1

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:
Մեթոդ․Համագործակցային․ «Ջիկսո»
Ընթերցանություն․ «ուղղորդված ընթերցանություն»

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  • քաղաքացիական դիրքորոշում

2. համայնքի մյուս անդամների ուշադրություն, ըստ այդ անձանց միջև փոխկապակցվածության և այդ անձանց վրա՝ սեփական գործողությունների ներգործության.

3. hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն, նրանց իրավունքների և բարորության նկատմամբ մտահոգվածության և հոգատարության զգացում, համայնքի ներսում հզորացումից և առավելություններից զուրկ անձանց պաշտպանելու պատրաստակամություն.

 4. համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն.

5. քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն աջակցելու պատրաստակամություն, համայնքի հարցերին, խնդիրներին և ընդհանուր բարիքին վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու պատրաստակամություն, համայնքի մյուս անդամների հետ երկխոսելու պատրաստակամություն՝ անկախ նրանց մշակութային պատկանելությունից.

6. ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում յուր զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների, պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.

7. համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության և սեփական որոշումների և գործողությունների համար պատասխանատվություն կրելու զգացում

  • ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական խմբի նկատմամբ։ «Համայնք» եզրույթն այստեղ օգտագործվում է մի այնպիսի սոցիալական կամ մշակութային խումբ ներկայացնելու համար, որն ավելի մեծ է, քան անձի ընտանեկան կամ ընկերական անմիջական շրջանակը և որին նա պատկանելու զգացում ունի ։

  • Ժողովրդավարական մշակույթ,

Ժողովրդավարությունն ավելին է, քան դրա ինստիտուտների ամբողջությունը։
Կայացած ժողովրդավարությունը մեծապես կախված է ժողովրդավարական
քաղաքացիական մշակույթի զարգացումից։
«Ժողովրդավարական մշակույթ» եզրույթը շեշտադրում է այն
հանգամանքը, որ ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ
առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների, իսկ այդ
հաստատություններն ու օրենքները չեն կարող գործնականում աշխատել,
եթե դրանք հիմնավորված չլինեն ժողովրդավարության մշակույթում, որն
է՝ քաղաքացիների և ինստիտուտների կողմից կիսած ժողովրդավարական
արժեքները, մոտեցումներն ու պրակտիկաները: Այս ամենը նաև ներառում
է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ
հանձնառություն, հանրային բնագավառի նկատմամբ հանձնառություն,
և համոզմունք, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ
ճանապարհով, բազմազանության ընդունում և հարգանք, սեփական
կարծիքներն արտահայտելու պատրաստակամություն, այլոց կարծիքները
լսելու պատրաստակամություն, մեծամասնության ընդունած որոշումների
նկատմամբ հանձնառություն, փոքրամասնությունների և նրանց իրավունքները
պաշտպանելու հանձնառություն, և մշակութային բաժանարարներում
երկխոսության մասնակցելու պատրաստակամությունը։ Այն նաև ներառում է
այլ մարդկանց, ինչպես նաև մեր ապրած միջավայրի կայուն բարեկեցության
խնդրով մտահոգվածությունը։

  • ժողովրդավարություն,

Ժողովրդավարությունը դա կառավարումն է ժողովրդի կողմից և ժողովրդի
անունից, որտեղ կառավարման հիմնական առանձնահատկությունը
մեծամասնության տեսակետներին արձագանքելու ունակությունն է։
Ժողովրդավարության մեջ բարձրագույն իշխանությունը պատկանում
է ժողովրդին և իրացվում է նրանց կողմից ուղղակիորեն (ուղղակի
ժողովրդավարություն) կամ ազատ ընտրական համակարգով իրենց ընտրված
ներկայացուցիչների կողմից (ներկայացուցչական ժողովրդավարություն)։
Ժողովրդավարության հենասյուներն են՝
► ժողովրդի ինքնիշխանությունը.
► կառավարություն՝ կառավարվողների համաձայնության հիման վրա.
► մեծամասնության կանոն.
► փոքրամասնությունների իրավունքներ.
► մարդու հիմնական իրավունքների երաշխավորում.
► ազատ և արդար ընտրություններ.
► հավասարություն օրենքի առջև.
► օրենքով հաստատված կարգ.
► կառավարման սահմանադրական սահմանափակումներ.
► սոցիալ-տնտեսական և քաղաքական բազմակարծություն, այդ թվում՝
քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների
ճանաչում։
► համագործակցության, ազատ մրցակցության և փոխզիջման արժեքներ։

  • մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,

Արժեքների այս առաջին խումբը հիմնված է այն ընդհանուր համոզմունքի վրա, որ բոլոր անհատներն ունեն հավասար արժեք ու հավասար արժանապատվություն, հավասար հարգանքի արժանանալու և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նույն շարքից օգտվելու իրավունք, և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան։ Այս համոզմունքը ենթադրում է, որ մարդու իրավունքները համամարդկային են, անօտարելի ու անբաժանելի և առանց տարբերակման տարածվում են բոլորի վրա. մարդու իրավունքներն ապահովում է պաշտպանությունների նվազագույն շեմ, որը շատ կարևոր է մարդկանց՝ արժանապատիվ կյանքով ապրելու համար, և մարդու իրավունքներն աշխարհում ապահովում են ազատության, հավասարության, արդարության և խաղաղության այս առանցքային հիմքը

  • մշակութային բազմազանություն,

  • իրավունքի գերակայություն,

Նպաստել իրավունքի գերակայությանը և բոլոր քաղաքացիների նկատմամբ հավասար և անկողմնակալ վերաբերմունքին՝ օրենքի շրջանակներում, որպես արդարադատության ապահովման միջոց։

  • օրենքի գերակայություն, արդարադատություն,

  • հավասարություն,արդարություն։

Թեև որոշումները պետք է կայացվեն մեծամասնության կողմից, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և
հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ,
սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը
պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի
գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության
յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար
վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։

Թեմա 2,

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման
հիմունքները

 Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: 
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից
  3. Մեթոդ․ երեք խումբ ստեղծել
    առաջին խումբ՝ կրտսեր դպրոցի
    երկրորդ խումբը՝ հիմնական դպրոցի
    երեորդ խումբը՝ Ավագ դպրոցի սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները դուրս են բերում չափորոշչից (20ր)
    Խմբերի ներկայացն-քննարկում (20ր)
    Արդյունքները հրապարակել բլոգներում

Կարողունակությունները սովորողի կողմից ուսումնառության և դաստիարակության գործընթացում ձեռք բերված գիտելիքի, արժեքների, հմտությունների և դիրքորոշումների հիման վրա ըստ իրավիճակի արդյունավետ ու պատշաճ արձագանքելու ձևերն են։

Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները նկարագրում են, թե հանրակրթական հիմնական ծրագրերի կրթական աստիճանների ավարտին սովորողը ինչ պիտի իմանա, կարողանա անել և հասկանա։ Վերջնարդյունքներն ուղղված են կարողունակությունների ձևավորմանը։

8. Միջնակարգ կրթության կարողունակություններն են`

1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով` ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.

2) սովորել սովորելու կարողունակություն. սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում են և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում աշակերտները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն.

3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում: Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։

Հանրակրթական հիմնական ծրագրերը (տարրական, հիմնական և միջնակարգ) մշակվում են Չափորոշչի նորմերի և դրույթների համաձայն:

Չափորոշիչը նպատակաուղղված է հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթության քաղաքականության ապահովմանը:

Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական հիմնական և այլընտրանքային ծրագրերի, այդ թվում՝ առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի և ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:

Չափորոշչի պահանջները պարտադիր են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից։

Լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են ռուսաց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են օտար լեզվով ` ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր:

Ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական ռուսերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը ։

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝
Մեթոդը՝
երեք բանալի, մեկ կողպեք․ Այս մեթոդը կարելի է կիրառել իմաստի ընկալման փուլում, որոնք բավականին ծավալուն են, նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան: Առաջարկվում դուրս գրել երեք նախադասություն (երեք բանալի), որոնք կարևոր է այդ նյութը յուրացնելու համար, ընտրել մեկ նախադասություն (կողպեք), որը կամփոփի, կընդհանրացնի ասելիքը, միտքը, գաղափարը:Այս մեթոդը ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն:

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան 
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան
Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Ապրումակցային մանկավարժություն

Մարիետ Սիմոնյան

Շատ հավանեցի Մարիետ Սիմոնյանի հոդվածը և լիովին համաձայն եմ, որ մանկավարժությունը մարդասիրական մասնագիտություն է, որտեղ ոչ սիրառատ մարդը, անկախ իր մասնագիտական որակներից, անելիք չունի:

Մանկավարժության մեջ,  ինչպես մարդկային բոլոր հարաբերություններում, անկեղծությունը կարևոր պայման է: Շատ կարևոր է պարզ հարաբերություններ հաստատել սովորողների հետ, անմիջական ու անկեղծ լինել:

Երբ ուսուցիչ-սովորող հարաբերությունների մեջ մտնում է ապրումակցումը, այդ հարաբերությունները մադկայնացվում են, հեշտանում են, դրանց մեջ նյարդ չի մտնում: Համագործակցելը հեշտանում է:

Ես Էլ իմ սովորողների հետ երբեք պաշտոնական հարաբերությունների մեջ չեմ լինում: Բայց դա նույնպես չի խանգառում հարգանք վայելեմ աշակերտների կողմից։ Այսպիսի շփումը հարազատության էնպիսի մթնոլորտ է ստեղծում, որ միասին ցանկացած անլուծելի թվացող  խնդիր դառնում է լուծելի:

Կարևոր է կրթությունից դուրս նետել ձևականությունները՝ ձևականությունը մոտեցումների, հարաբերությունների, քարացած սովորույթների, ոչ մի բան չտվող կարգերի ու պարտադիր պահանջների։

Լիովին համաձայն եմ որ, մանկավարժությունից պետք է նետենք արհեստականությունը, ձևականությունը, իներցիայի ուժը և վստահենք ուսուցչի մտքին և սրտին։

  Թեմաները հետաքրքիր էին։Կարդացինք փաստաթղթերը և ծանոթացանք քաղաքացիական դիրքորոշում,ժողովրդավարություն, միջմշակութային երկխոսության անհրաժեշտություն,մարդու իրավունքների արժևորում,իրավունքի և օրենքի գերակայություն,չափորոշիչ և շատ այլ կարևոր թեմաներին։

    Շնորհակալ ենք Նառա Նիկողոսյանին՝ ջերմ ու սիրալիր վերաբերմունքի համար։

Автор:

Հոգեմարդու նախասահմանումով արևավոր ճանապարհորդ

Оставьте комментарий